Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Գլխավոր քննություններն առջևում են...
![Գլխավոր քննություններն առջևում են... Գլխավոր քննություններն առջևում են...](up/article/big/file_21727_6907527.gif)
Հուլիսի 4-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ հիպոկրատյան երդում տվեցին 2011-12 ուսումնական տարվա շրջանավարտները:
Երդում, որ մասնագիտական ողջ գործունեության ընթացքում պարտադրելու է ցուցաբերել գթասրտություն ու միաժամանակ` բարձր պատասխանատվություն: Հանդիսությանը մասնակցում էին բուհի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը:
Այս տարի բժշկի դիպլոմ ստացավ ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների 115 շրջանավարտ:
Կրթության երկաստիճան համակարգի ներդրման արդյունքում ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրան այս տարի շրջանավարտներ չտվեց: Այն շրջանավարտներ կտա եկող ուսումնական տարում: Հավելենք, որ մի քանի օր առաջ հանդիսավոր պայմաններում դիպլոմ ստացավ օտարերկրացի 106 շրջանավարտ:
Գերազանց առաջադիմությամբ բուհն ավարտած շրջանավարտներին առաջին կարգի (կարմիր) դիպլոմները հանձնելուց առաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել օրեր առաջ ողբերգական մահով կյանքից հեռացած գործընկերոջ և այս բուհի շրջանավարտ, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակը:
Շնորհավորելով շրջանավարտներին` նախարարն ասաց.«Բժշկական համալսարանի շրջանավարտ լինելը մեծագույն պատիվ է և լավ կյանքի ուղեգիր:
Շատերն ասում են` ո՞ւմ են պետք այդքան բժիշկները, երբ մեր բժշկական աշխատաշուկան հագեցած է: Բայց կրկին նշեմ, որ բժիշկները պետք են մեզ, քանի որ քաղաքացիները զգում են նրանց կարիքը»:
Վերհիշելով իր ավարտական հանդիսության օրը` Ա. Աշոտյանն ավելացրեց. «Երբ ընթերցում էի Հիպոկրատի երդումը տեքստն անգիր գիտեի, բայց հուզմունքից մոռացա ասել ամենակարևոր հատվածները: Կուրսեցիներս կատակեցին, թե այդ դեպքում իրենք կարող են մատների արանքով նայել տված երդմանը:
Սիրելի´ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ: Վստահ եմ, որ ձեզանից շատերը կհամալրեն Հայաստանում լավ բժշկի համբավ ունեցող գործընկերների շարքերը: Յուրաքանչյուր ոք լավ բժշկի կարիք է զգում: Մաղթում եմ, որ լինեք այնքան երջանիկ ու առողջ, որ կարողանաք այրվելով լուսավորել ուրիշների կյանքն ու ճանապարհը»:
Այնուհետև շրջանավարտները` ձայնակցելով ԵՊԲՀ-ի ուսանողական խորհրդարանի մշակույթի և ազատ ժամանցի հանձնաժողովի նախագահ Տիգրան Սահակյանին, հնչեցրեցին Հիպոկրատի երդումը:
Ինչպես ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը նշեց` բժիշկ մասնագետի դիպլոմ ստացողների համար գլխավոր քննությունները դեռ առջևում են:
«... Այժմ հետևում են քննություններն ու ստուգարքները, սակայն ձեր ամենօրյա գլխավոր քննությունները դեռ առջևում են, որոնք դուք հանձնելու եք ողջ կյանքի ընթացքում:
Սիրելի շրջանավարտներ, պետք է գիտակցեք, որ ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ձեզ հնարավորություն են տալու առավել վստահ իրագործելու այն երդումը, որի բովանդակությունն ինքնին թելադրում է զգոնություն, զսպվածություն, պատասխանատվության բարձր զգացում, համբերություն, մարդասիրություն: Ձեր երդմամբ դուք ստանձնում եք աստվածահաճո մի առաքելություն, որը ողջ կյանքում պիտի իրականացնեք ոչ միայն ստացած գիտելիքներով, այլև գթասրտությամբ ու կարեկցանքով: Հրաժեշտից առաջ ձեզ եմ հղում մեր կոլեկտիվի պատգամը` ընդմիշտ հավատարիմ մնացեք ձեր երդմանը և որտեղ էլ լինեք, բարձր պահեք մայր կրթօջախի անունն ու վարկը: Երևանի պետական բժշկական համալսարանի շատ շրջանավարտներ առանձնանում են ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմով, այլև լայն մտահորիզոնով, պատասխանատու որոշումներ ընդունելու յուրօրինակ ձիրքով:
Մասնագիտական կայացման ճանապարհին երբեք չխուսափեք ընդունել կոլեգաների, բանիմաց գործընկերների խորհուրդները: Իսկ հետագայում փորձեք ձեր գիտելիքները, երիտասարդական ավյունը, առողջ մրցակցությունը և անձնական ավանդը ներդնել Հայաստանի Հանրապետության բժշկագիտության զարգացման գործում, քանի որ մեր պետության առաջընթացի գրավականներից մեկը նաև բժշկագիտության ոլորտում որակյալ, գիտակ մասնագետներ ունենալն է: Մեր նորանկախ հանրապետության հետ հասակ առնելով` դուք պետք է գիտակցեք, որ դժվարություններով ձեռք բերված ու կառուցած երկիրն առավել թանկ է ու սիրելի: Երևանի պետական բժշկական համալսարանը հպարտությամբ և պատասխանատվությամբ է իրականացնում վերոնշյալ առաքելությունը:
Համալսարանը եղել և մնում է այս ոլորտի հիմնական ու գլխավոր մասնագիտական դարբնոցը: Գիտամանկավարժական, ուսումնական և հետազոտական աշխատանքային փորձը համալսարանի հարստությունն են: Այս ամենը կարող էր սոսկ բուհի անցած իմաստալից և փառավոր ճանապարհը լինել, եթե համալսարանը ժամանակակից պահանջներին համընթաց քայլելու կամք ու կարողություն չդրսևորեր: Այս հանգամանքով է պայմանավորված տարիների ընթացքում ձեռք բերված ճանաչելիության ու հեղինակության աշխարհագրության ընդլայնումը:
Հավատացած եմ, որ դուք էլ պատասխանատվությամբ կպահպանեք և կկրկնապատկեք Alma Mater-ի հիանալի ավանդույթները` արժանապատիվ գործերով բարձրացնելով նրա հեղինակություը:
Սիրելի´ շրջանավարտներ, միշտ հավատարիմ մնացեք բժշկի վսեմ ու պատասխանատու մասնագիտությունը` մշտապես պահպանելով ձեր առանձնակի տեղն ու դերը: Կայացման այս դժվարին փուլում ունեք ծանրակշիռ անելիք ու ասելիք: Ինչպես միշտ, մեզանից պահանջվում է լինել բծախնդիր ու աշխատանքին նվիրված, քանզի մենք ունակ, կարող ու բռունցքված ուժ ենք:
Այս լավատեսությունը թող երբեք չլքի ձեզ և նեցուկ լինի բոլորիդ աշխարհի որ ծայրում էլ որ լինեք: Հավատարիմ եղեք ձեր երդմանը և հետևեք ձեր կոչմանը:
Աստված ձեզ պահապան:
ՀՀ առողջապահության նախարար, ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, դիմելով շրջանավարտներին, նրանց ծնողներին ու բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ասաց.
«Այս պահին ես տարբեր զգացողություններ ունեմ: Նախ վերապրում եմ այն պահը, երբ ինքս էի Հիպոկրատի երդում տալիս: Այն ժամանակ ինձ թվում էր, թե հաջորդ օրվանից իսկ կյանքեր եմ փրկելու, սակայն պարզվեց, որ դեռ շատ ու շատ պետք է սովորել:
Որպես հարազատ այս բուհի նախկին ռեկտոր ես նաև կիսում եմ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուրախությունն ու հպարտությունը: Վստահ եմ, որ դուք հպարտությամբ կհիշեք նրանց, նրանք էլ իրենց հերթին ձեզնով հպարտանալու շատ առիթներ կունենան: Իսկ որպես ՀՀ առողջապահության նախարար պատիվ ունեմ ասելու` բարով եք գալիս համակարգ: Կստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմանները` որպես մասնագետ ձեր կայացման համար»:
Թե´ նախարարները, թե´ ռեկտորի պաշտոնակատարը հույս հայտնեցին, որ 2011-12 ուսունական տարվա շրջանավարտները ևս բարձր կպահեն իրենց բուհի պատիվը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն իր ավելի քան 90-ամյա գործունեության ընթացքում անուրանալի ներդրում է ունեցել բժշկական բարձրորակ կադրերի պատրաստման գործում: Ավանդույթ, որ շարունակվում է առ այսօր:
Հանդիսությունն իսկական տոնի վերածվեց ուսանողական խորհրդարանի կազմակերպած համերգի շնորհիվ:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար պրոֆ. Սամվել Ավետիսյանի ուղերձն առաջին կուրսեցիներին ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար պրոֆ. Սամվել Ավետիսյանի ուղերձն առաջին կուրսեցիներին](up/article/small/file_21604_9027303.gif)
Ուրախ եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր հաղթանակով դուրս եկան բժշկական համալսարանի ուսանող կոչվելու համար ծավալված դժվարին մրցույթից, ովքեր երջանկություն ունեցան իրականացած տեսնել իրենց նվիրական երազանքը...
![](images/calendar.png)
![Նոր հասցե` ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց Նոր հասցե` ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց](up/article/small/file_21703_9747167.gif)
ՀՀ կառավարության ս/թ հուլիսի 4-ի որոշմամբ մեր բուհի հովանավորությանն է հանձնվել Երևանի թիվ 30 ավագ դպրոցը, որն այժմ կոչվում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» դպրոց...
![](images/calendar.png)
![Փոխվել է կլինիկական օրդինատուրա ընդունվելու կարգը Փոխվել է կլինիկական օրդինատուրա ընդունվելու կարգը](up/article/small/file_21711_8837566.jpg)
Նոր ուսումնական տարվա նախօրեին կայացած ռեկտորատում քննարկվեցին 2012-13 ուստարվա կլինիկական օրդինատուրայի ընդունելության արդյունքները: Պրոռեկտոր Մհեր Բիշարյանն այս առթիվ ներկայացրեց...
![](images/calendar.png)
![«Առողջ ու երջանիկ եղեք» Նախարարի մաղթանքը` բուժաշխատողներին «Առողջ ու երջանիկ եղեք» Նախարարի մաղթանքը` բուժաշխատողներին](up/article/small/file_21715_5629957.jpg)
Բուժաշխատողի օրվա առիթով ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանի մաղթանքը թեև հղվել է հունիսի 21-ին, սակայն այն հավասարապես վերաբերում է թե´ ձեզ` 2012-ի սիրելի շրջանավարտներ, թե´ ձեզ` առաջին կուրսեցիներ...
![](images/calendar.png)
![«Յուրաքանչյուր մարդ պիտի ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն» «Յուրաքանչյուր մարդ պիտի ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն»](up/article/small/file_21716_4987130.jpg)
«Յուրաքանչյուր մարդ պիտի ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն»,-ասաց ՀՀ առողջապահության նոր նախարարն իր պարտականությունները ստանձնելուց 1 ժամ անց...
![](images/calendar.png)
Անցած ուսումնական տարվա վերջին` հուլիսին կայացած գիտական խորհրդի հերթական նիստում, մինչ օրակարգին անցնելը, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին բուհի նախկին ռեկտոր...
![](images/calendar.png)
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2011-12 ուսումնական տարում առաջին կուրսեցիները ամառային քննաշրջանի քննությունները հանձնեցին համակարգչային ծրագրով...
![](images/calendar.png)
![Ծանոթանանք, այսօրվանից ես նաև քո թերթն եմ Ծանոթանանք, այսօրվանից ես նաև քո թերթն եմ](up/article/small/file_21725_4476371.jpg)
Թույլ տուր ներկայանալ` «ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿ»: Անունս անգամ հստակ հուշում է, թե ով է լինելու գլխավոր ընթերցողս: Խոստանում եմ ուսանողական տարիներին քեզ հետ լինել, աշխատելով որքան հնարավոր է օգտակար լինել քեզ...
![](images/calendar.png)
![Մի´ վնասիր... Մի´ վնասիր...](up/article/small/file_21726_1478414.gif)
Հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատն անտիկ բժշկության բարենորոգիչն է, «բժշկության հայրը»: Նա բժշկությունն ազատել է քրմական ազդեցությունից և որոշել նրա ինքնուրույն զարգացման ուղին: Հիվանդությունը դիտել է որպես զարգացող երևույթ, ժխտել նրա...
![](images/calendar.png)
Քո մասնագիտությունն այն եզակիներից է, որում գործունեությունդ սկսելուց առաջ պարտավոր ես երդվել` զինվորի նման: Այս հանգամանքն ընդգծում է մասնագիտությանդ կարևորությունը...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում](up/article/small/file_21780_8206311.gif)
Մենք ճանապարհ ենք դնում 106 շրջանավարտների, այդ թվում ընդհանուր բժշկության ֆակուլտետի 61, ստոմատոլոգիական ֆակուլտետի 44 և դեղագիտական ֆակուլտետի 1 շրջանավարտների...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում](up/article/small/file_21779_4352346.gif)
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մեծ դահլիճում հանդիսավոր պայմաններում տարեվերջին դիպլոմներ հանձնվեցին ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետների...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում](up/article/small/file_21781_5802585.gif)
Տարիներ առաջ, կարևոր որոշում կայացրած, դուք եկաք ընդունվելու Երևանի բժշկական համալսարան: Հուսանք, որ այդ որոշումը պատահական չէր, այլ լավ մտածված ու միակ ճշմարիտն էր...
![](images/calendar.png)
![Լամբերտո Զանյեն 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր հանձնեց ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին Լամբերտո Զանյեն 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր հանձնեց ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին](up/article/small/file_21786_8413660.gif)
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանյեն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին հանձնեց 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն